Ադրբեջանը լայնամասշտաբ զորավարժություններ է սկսել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պլանի համաձայն՝ ապրիլի 16-ից լայնամասշտաբ զորավարժություններ են սկսվել, փոխանցում է ԱՊԱ գործակալությունը:

Զորավարժությունները նպատակ ունեն ստուգել զորքերի մարտական պատրաստվածոթյունը, ուժերի և միջոցների կառավարման կազմակերպումն ու դրանց փոխգործակցությունը մարտական գործողությունների պայմաններում:

Հաղորդվում է նաև, որ զորավարժություններին մասնակցում է մինչև 30 հազար զինծառայող, ավելի քան 250 միավոր տանկ և զրահատեխնիկա, մինչև 200 հրթիռահրետանային համակարգ, 25 միավոր մարտական ավիացիա:

Զորավարժությունները կշարունակվեն մինչև ապրիլի 21-ը:




Լրահոս