18.04.2017

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՍՈՒԼԻՍՆԵՐ

Ապրիլի 18-ին, ժամը 15:00-ին «Նովոստի-Արմենիա» մամուլի կենտրոնում կհրավիրվի ասուլիս «Ռուսաստանում հայկական զբոսաշրջային արդյունքի ներկայացման ու խթանման գործընթացի մասին» և «InTourExpo 2017-ի զբոսաշրջային ամենամյա ցուցահանդես» թեմաներով:

Մոսկվայում ապրիլի սկզբին անցկացվել է «Դեպի Հայաստան՝ հանգստյան օրերին ներքին անձնագրերով»: Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանի զարգացման հիմնադրամի հետ համատեղ ԺՏՁՑ (ВДНХ) «Արմենիա» տաղավարում:
Բացի այդ, մամուլի ասուլիսում կներկայացվեն Երևանում ապրիլի 21-23-ին կայանալիք InTourExpo 2017 զբոսաշրջային ցուցահանդեսի մանրամասները:

Մամուլի ասուլիսի մասնակիցներն են՝

– ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյան;

– EXPO GROUP ընկերության հիմնադիր տնօրեն Վահագն Միրիջանյան:

***

Ապրիլի 18-ին, ժամը` 11.00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի և դրա հնարավոր հետևանքների մասին կխոսի թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը:

***

Այսօր ժամը 12։00-ին նախարար Արմեն Ամիրյանը սիրով հրավիրում է ՀՀ մշակույթի նախարարություն (9-րդ հարկ)՝ ասուլիսի։
Առիթը՝ Գյումրիում անցկացվող «Վերածնունդ» փառատոնը։




Լրահոս