Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության մեջ շատ քիչ տեղ է զբաղեցնում հարևան երկրների հետ առևտուրը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառության մեջ շատ քիչ տեղ է զբաղեցնում հարեւան երկրների հետ առեւտուրը՝ ընդհանուր առեւտրաշրջանառության հազիվ 12-13 տոկոսը: Նախորդ տարվա ընթացքում հարեւան Իրանի հետ արտաքին առեւտրաշրջանառության տեսակարար կշիռը կազմել է ընդհանուրի 4.7 տոկոսը, Վրաստանի հետ՝ 4.8 տոկոսը, Թուրքիայի հետ՝ 3.2 տոկոսը: Իսկ ահա այս տարվա առաջին երկու ամիսներին Հայաստանն ավելացրել է իր արտաքին առեւտրաշրջանառությունը միայն Թուրքիայի հետ, իսկ մյուս երկու երկրների հետ առեւտրատնտեսական կապերը զիջել են իրենց դիրքերը: Ի դեպ, այս ցուցանիշներն այնքան էլ լավ պատկերի մասին չեն խոսում, որովհետեւ ընդունված է համարել, որ անմիջական հարեւան երկրների հետ ապրանքաշրջանառության տեսակարար կշիռը սովորաբար պետք է կազմի ընդհանուրի 30 տոկոսը, իսկ մեզ մոտ այն զիջում է մոտ երեք անգամ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս