Էրդողանը ԵԱՀԿ-ին խորհուրդ է տվել «իմանալ իր տեղը»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արձագանքել է ԵԱՀԿ առաքելության զեկույցին, որում կազմակերպությունն անդրադարձել է Թուրքիայի սահմանադրական հանրաքվեի ընթացքում արձանագրված խախտումներին, փոխանցում է Associated Press-ը:

«Իմացե՛ք ձեր տեղը: Մենք ականջալուր չենք լինի քաղաքականապես մոտիվացված զեկույցներին, որոնք դուք պատրաստում եք»,-ասել է Էրդողանը:

Նա նաև հանրաքվեն «ամենաժողովրդավարական քվեարկություն» է անվանել, որը երբևէ եղել է արևմտյան երկրներում:

ԵԱՀԿ-ի զեկույցն ավելի վաղ քննադատել էին Թուրքիայի ԱԳՆ-ում՝ դիտորդների եզրակացություններն անընդունելի անվանելով:

Ավելի վաղ ԵԱՀԿ առաքելությունը հայտարարել էր, որ Թուրքիայում անցկացված հանրաքվեն չի համապատասխանել Եվրոպայի Խորհրդի չափանիշներին: