ՏԵՍԱՆՅՈՒԹ. էն «Ելք»-ից էլ վաբշե հարց չտաս. Զարուհի Փոստանջյանը ցանկանում էր լքել տաղավարը

ՏԵՍԱՆՅՈՒԹ. էն «Ելք»-ից էլ վաբշե հարց չտաս. Զարուհի Փոստանջյանը ցանկանում էր լքել տաղավարը

Երեկ Ուրվագիծ հաղորդաշարի հյուրն էր  «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը: Հաղորդման ընթացքում Պետրոս Ղազարյանը հարցեր հնչեցրեց նաև Նիկոլ Փաշինյանի ու «Ելք» դաշինքի մասին, ինչն Փոստանջյանին այնքան էլ դուր չեկավ և  նա առաջարկեց անցնել այլ թեմաների:

Սակայն Պետրոս Ղազարյանը չէր նահանջում` խոսելով չմիավորվելու պարագայում ձայները կիսվելու մասին: «Կներես, չեմ.. գնում եմ, ես չեմ եկել, որ… ես խնդրեցի, որ Փաշինյանից հարց չեք տալիս: Չէ, գնացինք, նորից ենք անում, կամ էլ ես թողնում եմ, գնամ, չէ, ես գնում եմ, Փաշինյանից վաբշե, «Ելքից էլ հարց չտաս «վաբշե»,- ասաց նա՝ արդեն ոտքի կանգնած ու փորձելով պոկել կրծքին ամրացված բարձրախոսը:

Հավելենք, որ Էրեբունիում այսօր կազմակերպված ասուլիսում «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն անդրադարձել է այս միջադեպին` նշելով, որ   այդ նույն հարցերը տալով լրագրողը խախտել է էթիկայի կանոններն ու «ոչ պրոֆեսիոնալիզմ» է դրսևորել: