Վրաստանը Ռուսաստանին մեղադրել է իր սուվերենության խախտման մեջ

Վրաստանը Ռուսաստանին մեղադրել է իր սուվերենության խախտման մեջ

Ռուսաստանի հետ փոխհարաբերությունների հարցերով՝ Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի կայանալիք այցը Աբխազիայի մայրաքաղաք Սուխում Վրաստանի սուվերենության խախտում է անվանել, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Իր հերթին, Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Ջալագանիան հայտարարել է, որ Լավրովի այցը միջազգային սկզբունքների և օրենքների խախտում է:

Ավելի վաղ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ ռուս-վրացական հարաբերությունները գտնվում են «ռազմավարական հանդուրժման» ռեժիմում:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ապրիլի 18-ին Սերգեյ Լավրովը կմեկնի Աբխազիա, որտեղ երկրի ղեկավարության հետ կքննարկի անվտանգության ոլորտում համագործակցության հեռանկարները՝ կապված տարածաշրջանի իրավիճակի և ՆԱՏՕ-ում Վրաստանի անդամակցության մտադրության հետ: