Մոսկվա-Երևան չվերթը չեղարկվել է. ինքնաթիռի անձնակազմը բոյկոտել է թռիչքը

Մոսկվա-Երևան չվերթը չեղարկվել է. ինքնաթիռի անձնակազմը բոյկոտել է թռիչքը

«ՅուԹեյր» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի անձնակազմը «Վնկուկովո» օդանավակայանում բոյկոտել է Մոսկվա-Երևան չվերթը ուղևորի հետ կոնֆլիկտի պատճառով, ով պահանջել է իրեն էկոնոմ դասից բիզնես դաս տեղափոխել, փոխանցում է Life.ru-ն:

Թռիչքից առաջ տղամարդը առանց բորտուղեկցորդուհու թույլտվության տեղափոխվել է բիզնես դաս: Բորտուղեկցորդուհու դիտողությունը զայրացրել է ուղևորին, ով ոչ միայն սկանդալ է առաջացրել, այլև փորձել է ներխուժել օդաչուի խցիկ, որպեսզի «տղամարդավարի» լուծի հարցը:

Դեպքի պատճառով ինքնաթիռի անձնակազմը որոշել է չեղարկել թռիչքն ու լքել է ինքնաթիռը ողջ կազմով:

Սկանդալային ուղևորին դուրս են բերել ինքնաթիռից, մյուս ուղևորների համար փոխել են ինքնաթիռը, որը նոր անձնակազմով մեկնել է Երևան: