19.04.17

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`

ԱՊՐԻԼԻ 19-ին` ժամը 13:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանի, փաստաբան Տիգրան Սարուխանյանի, ընտանեկան հոգեբան Արկադի Մեհրաբյանի ասուլիսը:

ԹԵՄԱ. Ամուսնալուծությունների միտումները, դրանց պատճառները, իրավական գործընթացի խնդիրները:

***

Ապրիլի 19-ին ժամը 12 00 Հայացք մամուլի ակումբի հյուրերն են ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի սեքսոպաթոլոգ, սեքսոպաթոլոգիայի ամբիոնի դասախոս, բ.գ.թ., դոցենտ Վրեժ Շահրամանյանը և Սթրեսի և Ցավի կառավարման կենտրոնի ղեկավար,  հ.գ.թ.,  ԵՊԲՀ դոցենտ Սոնա Հարությունյանը:

Թեման՝ Սեռական և հոգեբանական աններդաշնակությունը հայ ընտանիքներում, պատճառներ, որոնք ազդում են սեռական և հոգեկան առողջության վրա:

***

Ապրիլի 19-ին, ժամը 14։00-ին, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության նիստերի դահլիճում (հասցե՝ Երևան, Մհեր Մկրտչյան 5, 3-րդ հարկ) տեղի կունենա ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանի մամուլի ասուլիսը: Կներկայացվի նախարարի տեղակալի համակարգման ոլորտներում իրականացված աշխատանքի ամփոփումը` ներդրումներ և արտահանում:

***

Ապրիլի 19-ին, ժամը 11.00-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ԿԳՆ-ն և «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունըկստորագրեն փոխըմբռնման հուշագիր` հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտներում մեդիագրագիտության կարևորման ու տարածման ուղղությամբհամագործակցության մասին: Հուշագիրը կստորագրեն ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը և «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը:

Լրահոս