ԳՄ նիստը` հինգշաբթի. ինչ հարցեր կքննարկվեն

ԳՄ նիստը` հինգշաբթի. ինչ հարցեր կքննարկվեն

ՀՀԿ Գործադիր մարմնի առաջիկա նիստը տեղի կունենա հինգշաբթի օրը`20:00-ին: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում  նշեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը:

Հատկանշական է, որ ՀՀԿ ԳՄ վերջին նիստի ժամանակ կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանավը հայտնել էր պատգամավորներ Արտակ Զաքարյանի և Արտակ Դավթյանի` գործադիրում պաշտոնների նշանակվելու մասին, սակայն մանդատների բաշխման վերաբերյալ այլ մանրամասներ չէր հաղորդել:

Այս ընթացքում բոլորին է հետաքրքիր, թե ի վերջո ովքեր կգան խորհրդարան, ովքեր կստանձնեն խորհրդարանում ամենապատասխանատու պաշտոնները և այլն: Չի բացառվում, որ այս նիստի ժամանակ քննարկվի հենց այս հարցերը: