ՖՈՏՈ. Ռազմաբազայից անհետացած ռուս զինծառայողին փնտրում են նաև սոցիալական ցանցերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել ենք, որ երեկ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող է անհետացել: Ըստ ոստիկանության հրապարակած տեղեկությունների` ՌԴ քաղաքացի, 1982 թ. ծնված Դմիտրի Լոշմանովը ապրիլի 16-ին, ժամը 9.30-ի սահմաններում, դուրս է եկել զորամասից գնումներ կատարելու նպատակով և չի վերադարձել:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Լոշմանովը Ստավրոպոլի երկրամասի Միխայլովսկ քաղաքից է, Գյումրիում ծառայության է անցել 2015 թվականից:

Ընդգծենք, որ անհետացած զինծառայողին փնտրելու համար օգտագործում են նաև սոցիալական ցանցերը: Նշենք նաև, որ սա առաջին դեպքը չէ, երբ ռազմաբազայից  զինծառայողներ են անհետանում. այդ դեպքերից մեկն էլ ավարտվել էր Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանությամբ:




Լրահոս