Ռուսաստանն ու Աբխազիան կողմ են դեպի Հայաստան բեռների տարանցման վերսկսմանը. Լավրով

Ռուսաստանն ու Աբխազիան կողմ են դեպի Հայաստան բեռների տարանցման վերսկսմանը. Լավրով

Ռուսական կողմը որևէ խնդիր չի տեսնում, որպեսզի Աբխազիայի միջով դեպի Հայաստան բեռների տարանցումը վերսկսվի: Այս մասին այսօր Աբխազիայի մայրաքաղաք Սուխումում Աբխազիայի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:

«Տարանցման վերսկսման համար նույնիսկ իրավական հիմք կա: Այն կարող է հիմնվել այն համաձայնությունների վրա, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի Դաշնության և Առևտրի համաշխարհային կազմակերպության միջև 2011թ.: Մենք գիտենք, որ մեր հայ գործընկերները շահագրգիռ են տարանցման վերսկսման հարցում: Այսօր Աբխազիայի նախագահն ասաց, որ հանրապետությունը ևս դեմ չէ»,-ասել է Լավրովը:

Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբան ևս հաստատել է, որ հանրապետությունը պատրաստ է վերսկսել դեպի Հայաստան տարանցումը, քանի որ դա բյուջեում հավելյալ միջոցներ ունենալու հնարավություն է: