ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ «Ժողովուրդ» օրաթերթի ընթերցողի

«Skarlet» ապրանքանիշի կողմից արտադրվող դպրոցական տետրերի վրա, պարզվում է, սխալներ կան: Անգլերեն «wolves»՝ (թարգմանաբար գայլեր) բառի հոգնակի թիվը տետրի վրա գրված է սխալ: Արդեն պարզ է, որ սա կարող է իր հետեւանքները թողնել՝ աշակերտներին գցելով թյուրիմացության մեջ: Կարծում ենք, որ ՀՀ լեզվի պետական տեսչությունն ավելի հետեւողական պետք է գտնվի եւ նման դեպքերում դիմի համապատասխան միջոցների:

 

 

 
ՀԱՐՑ. Քույրս վերջերս է վերադարձել Հայաստան, չունի այստեղի քաղաքացիություն, բայց ցանկանում է անցնել աշխատանքի: Ուզում եմ տեղեկանալ՝ նա ո՞ւմ կարող է դիմել աշխատանքի թույլտվություն ստանալու համար: Խնդրում եմ ասեք՝ ընդհանրապես, ի՞նչ սկզբունքով է տրամադրվում աշխատանքի թույլտվությունը:

Հայկուհի Իսկանդարյան (42 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ օտարերկրացիների աշխատանքի եւ զբաղվածության բնագավառում Հայաստանի Հանրապետության լիազորված պետական կառավարման մարմինը օտարերկրացի աշխատողի համար աշխատանքի թույլտվություն տրամադրելիս հաշվի է առնելու Հայաստանի Հանրապետության աշխատանքի շուկայի կարիքները եւ զարգացումները: Հայաստանի Հանրապետության աշխատանքի շուկայի կարիքների գնահատման համար սահմանվում է ժամկետ, որի ընթացքում նա պարտավոր է իր մոտ առկա թափուր աշխատատեղը համալրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից:
Սահմանված ժամկետում զբաղվածության հանրապետական ծառայությունների կողմից իր պահանջներին համապատասխանող թեկնածուի առաջադրման բացակայության դեպքում գործատուն կարող է գտնել այդ պահանջներին համապատասխանող օտարերկրացու եւ դիմել լիազորված մարմին՝ կոնկրետ օտարերկրացի աշխատողի համար կոնկրետ ժամկետով աշխատանքի թույլտվության տրամադրման համար` ներկայացնելով ՀՀ կառավարության վերոնշյալ որոշմամբ սահմանված փաստաթղթերը:

Հայաստանի Հանրապետության միգրացիոն պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ համաձայն «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի՝ ՀՀ գործատուներն իրավունք ունեն օտարերկրացի աշխատողի հետ աշխատանքային պայմանագիր կնքելու եւ նրա աշխատանքն օգտագործելու՝ լիազորված մարմնի կողմից օտարերկրացի աշխատողին տրված աշխատանքի թույլտվության հիման վրա:

 

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ «հաշմանդամ երեխա» կարգավիճակ ստանալու համար ի՞նչ ժամկետ է սահմանված: Այսինքն՝ ինչքա՞ն ժամանակով է տրամադրվում այդ կարգավիճակը:

Լարիսա Մանուկյան (36 տարեկան, վաճառողուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Մանուկյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ 1-ին խմբի հաշմանդամությունը տրամադրվում է երկու տարի ժամկետով, 2-րդ եւ 3-րդ խմբերի հաշմանդամությունը՝ մեկ տարի ժամկետով, իսկ «հաշմանդամ երեխա» կարգավիճակը՝ երկու տարի ժամկետով կամ մինչեւ 18 տարին լրանալը: (Հիմք՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 13.06.03 թվականի թիվ 780-Ն որոշմամբ հաստատված կարգի 30 կետ):

ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ համապատասխան բուժում կամ սպասարկում իրականացրած բժշկական կազմակերպությունը անհրաժեշտ ախտորոշիչ, բուժական եւ վերականգնողական միջոցառումների իրականացումից հետո անձին տրամադրում է ուղեգրում՝ բժշկասոցիալական փորձաքննության:




Լրահոս