25 միավոր անշարժ գույք կօտարվի

25 միավոր անշարժ գույք կօտարվի

Կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկված է հարց, որով կթույլատրվի 25 միավոր անշարժ գույք օտարել: Կառավարության որոշումից տեղեկանում ենք, որ անշարժ գույքը հանդիսանում է պետական սեփականություն և ՀՀ տարբեր մարզերում գտնվող շարունակ չօգտագործվող է՝  ոչ բարվոք վիճակում:

Անշարժ գույքի նվազագույն գին է սահմանվել գնահատված արժեքի  75 տոկոսի չափը:   Նշված 25 միավոր անշարժ գույքի օտարման դեպքում վաճառքի գումարը կկազմի շուրջ 344 132 389.38 ՀՀ դրամ: