Ինչու չունենք օդանավակայաններ. Երևան-Ստեփանակերտ չվերթն այդպես էլ իրականություն չի դառնա. «Ժողովուրդ»

Ինչու չունենք օդանավակայաններ. Երևան-Ստեփանակերտ չվերթն այդպես էլ իրականություն չի դառնա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւան-Ստեփանակերտ չվերթը, որի առաջին ուղեւորը լինելու պատրաստակամություն էր հայտնել Սերժ Սարգսյանը տարիներ առաջ, այդպես էլ իրականություն չի դառնա: Պատճառները, բնականաբար, քաղաքական են. սա հետեւանք է ԼՂ խնդրի լուծված չլինելու, ինչի պատճառով Ադրբեջանը սպառնում է օդում ոչնչացնել հայկական ինքնաթիռները: Մինչդեռ նկատենք, որ դեպի ԼՂՀ չվերթները կարող էին էապես նպաստել Արցախում զբոսաշրջիկների թվի ավելացմանը, քանի որ ցամաքային ճանապարհով դեպի Ստեփանակերտ գնալն, այնուամենայնիվ, ժամանակատար է եւ դժվար:

Թեեւ մյուս կողմից, եթե իրապես գործադիր մարմինը խնդիր է դրել իր առջեւ զարգացնելու զբոսաշրջությունը մեր երկրում, ԼՂՀ գնալու համար կարող է օգտագործել նաեւ Գորիսի, Կապանի կամ Ջերմուկի օդանավակայանները, որտեղից մարդիկ մեքենայով ավելի արագ ու ավելի հեշտ կարող են հասնել Ստեփանակերտ: Բայց սա էլ, պարզվում է, առանձին խնդիր է. Ջերմուկի եւ Կապանի օդանավակայաններն այնպիսի անմխիթար վիճակում են, որ չեն կարող շահագործվել, իսկ Գորիսի օդանավակայանը ՊՆ ենթակայության տակ է, համարվում է ռազմական նշանակության օբյեկտ, եւ այնտեղով հնարավոր չէ քաղաքացիական չվերթներ իրականացնել: Արդյունքում՝ ստեղծվել է անհարմար իրավիճակ, եւ զբոսաշրջության համար Հայաստանի ամենագեղատեսիլ վայրերից մեկը ուղեւորվելը բարդություն է թելադրում: Բայց զբոսաշրջության ոլորտի պատասխանատուները չեն զլանում կրկնել, թե ամեն ինչ անում են տուրիզմի զարգացման համար»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: