102-րդ ռազմաբազայից անհետացած զինծառայողին գտել են. որտեղ էր նա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Գյումրու «Մուշ-2» թաղամասում գտել են Գյումրու 102-րդ ռազմաբազայի անհետացած զինծառայող  Դմիտրի Լոշմանովին: Նրան հայտնաբերել են այդ թաղամասի բնակարաններից մեկում,  ապա տեղափոխել  ոստիկանության «Մուշի» բաժին:

Հիշեցնենք, որ ըստ ոստիկանությանը տրված հաղորդման, ապրիլի 16-ին՝ ժամը 9:30 սահմաններում, պայմանագրային զինծառայողը դուրս էր եկել իր բնակարանից և չէր վերադարձել: Նրան փնտրում էին նույնիսկ  սոցիալական ցանցերով:




Լրահոս