21.04.17

ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`

Ապրիլի 21-ին ժամը 10:00-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրի մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի մամուլի ասուլիսը: Միջոցառումը կարող են լուսաբանել ՀՀ ՊՆ-ում հավատարմագրված լրագրողները: Լրագրողների մուտքը ՊՆ վարչական համալիր ժամը 09:45:

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ`

Տեղի կունենա «Պատմում են Ցեղասպանությունը
վերապրածների շառավիղները» խորագրով միջոցառում

Ապրիլի 21-ին, ժ.15:00-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի կունենա «Պատմում են Ցեղասպանությունը վերապրածների շառավիղները» խորագրով միջոցառում (հասցեն՝ Վազգեն Սարգսյան 3, 9-րդ հարկ):

Ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Հայոց ցեղասպանության մասին իրենց գերդաստանների հիշողությունները կներկայացնեն հայրենադարձները:

Ապրիլի 21-ին ժամը 11:00 Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում (Երեւան, Պուշկին 56ա) տեղի է ունենալու ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի մամուլի ասուլիսը:

Պաշտպանը կներկայացնի 2016թ. հուլիսյան իրադարձությունների վերաբերյալ արտահերթ հրապարակային զեկույցը:

«Նոյյան Տապան». Հեռուստակամուրջ՝ «Ազգային փոքրամասնությունները և ՀՀ Սահմանադրությունում ամրագրված ՀՀ ԱԺ-ում պատգամավոր ունենալու իրավունքը» թեմայով

21-04-2017 11:00   | Հայաստան  |  Ասուլիս «Նոյյան Տապան»-ում

Ապրիլի  21-ին  ժամը 11:00-ին  «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28, 3-րդ հարկ) տեղի կունենա Երեւան – Լոս Անջելես հեռուստակամուրջ՝  «Ազգային փոքրամասնությունները և ՀՀ Սահմանադրությունում ամրագրված ՀՀ ԱԺ-ում պատգամավոր ունենալու իրավունքը» թեմայով։

«Նոյյան Տապան»-ի հյուրն է Հայաստանի ասորական կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ, ՀՀ նախագահին կից ազգային փոքրամասնությունների հարցերով համակարգող խորհրդի անդամ  Իրինա Գասպարյանը։

Հեռուստակամուրջը կհեռարձակվի http://nt.am/am/news/237508/ հղմամբ և հետևողները (արտերկրից ևս)  կարող են հեռարձակման ընթացքում հարցեր ուղղել բանախոսին  060-35-11-24 հեռախոսահամարով։

Հավելյալ տեղեկությունների համար դիմել՝ 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։

«Նոյյան Տապան». Ասուլիս՝ Հայաստանում հուլիսի 8-9-ը երկրորդ անգամ անցկացվելիք Էկոտուրիզմի փառատոնի վերաբերյալ

21-04-2017 13:00   | Հայաստան  |  Ասուլիս «Նոյյան Տապան»-ում

Ապրիլի  21-ին  ժամը 13:00-ին  «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28, 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս՝ Էկոտուրիզմի փառատոն  2017-ի կազմակերպիչների մասնակցությամբ։

Թեման՝  «Հայաստանում  հուլիսի 8-9-ը  երկրորդ անգամ անցկացվելու է Էկոտուրիզմի փառատոն։ Փառատոնի նպատակը. անցկացման վայրի (Վայոց Ձորի Զառիթափ համայնքի Արտավան գյուղ) կենսաբազմազանությունը և էկոլոգիական միջավայրը. նախատեսվող միջոցառումներն ու հետագա ծրագրերը»։

Բանախոսներն են՝

Հռիփսիմե Աթոյանը – «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ փոխնախագահ
Մանե Պապյանը  – «Ձեղնահարկ» քուեսթ ակումբի ներկայացուցիչ

Հավելյալ տեղեկությունների համար դիմել՝ 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։