Հարց քաղաքացիներից` ազգությամբ հայ օտարերկրացին ի՞նչ կարգավիճակ ունի Հայաստանում

Հարց քաղաքացիներից`  ազգությամբ հայ օտարերկրացին ի՞նչ կարգավիճակ ունի Հայաստանում

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ազգությամբ հայ օտարերկրացին ի՞նչ կարգավիճակ ունի Հայաստանում:

Միսակ Հայրոյան (52 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ազգությամբ հայ օտարերկրացու իրավական վիճակը տարբերվում է այլ օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակից նրանով, որ՝
1. ազգությամբ հայ օտարերկրացուն կարող է տրվել ինչպես ժամանակավոր եւ մշտական, այնպես էլ հատուկ կացության կարգավիճակ
2. ազգությամբ հայ օտարերկրացին ձեռք է բերում ՀՀ քաղաքացիություն պարզեցված կարգով:
Այն անձանց, ում շնորհվում է հատուկ կացության կարգավիճակ, տրվում է հատուկ տեսակի անձնագիր՝ 10 տարի ժամկետով, որը հնարավորություն է տալիս՝
1. առանց մուտքի վիզայի ճամփորդել Հայաստան.
2. Հայաստանում օգտվել հողի նկատմամբ սեփականության իրավունքից:

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիների գտնվելու եւ բնակվելու համար «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքով սահմանված է կացության երեք կարգավիճակ՝ ժամանակավոր, մշտական եւ հատուկ: