Իրանում ավտոբուս է շրջվել. առնվազն 11 մարդ է զոհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առնվազն 11 մարդ է զոհվել Իրանում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավտոբուսում 30 ուղևոր է գտնվել:

«7 մարդ տեղում է մահացել, ևս 4-ը մահացել է ստացված վնասվածքներից հոսպիտալացվելուց հետո»,-ասել է  Սեբզեվար քաղաքի արտակարգ իրավիճակների կենտրոնի ներկայացուցիչը:

Ավտոբուսը Մեշհեդ քաղաքից Իսֆահան էր մեկնում:

Վթարի պատճառները հայտնի չեն, սակայն, նախնական տվյալները ցույց են տալիս, որ դեպքը տեղի է ունեցել բեռնատարի վարորդի պատճառով, ով անսպասելիորեն մանևր է կատարել, ինչի հետևանքով բախում է տեղի ունեցել:




Լրահոս