Ռուսաստանի Ժուռնալիստների միության քարտուղար Աշոտ Ջազոյանին արգելել են Ուկրաինա մուտք գործել

Ռուսաստանի Ժուռնալիստների միության քարտուղար Աշոտ Ջազոյանին արգելել են Ուկրաինա մուտք գործել

Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը 3 տարով արգելել է Ռուսաստանի Ժուռնալիստների միության քարտուղար Աշոտ Ջազոյանի մուտքն Ուկրաինա, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Այս մասին հայտնել է Ուկրաինայի անկախ մեդիա-միությունը:

«Ռուսաստանի Ժուռնալիստների միության քարտուղար Աշոտ Ջազոյանը վտանգավոր արարք է գործել, որը հակասում է Ուկրաինայի անվտանգության ապահովման շահերին, ինչի կապակցությամբ 3 տարի ժամկետով արգելվել է նրա մուտքն Ուկրաինա»,-ասվում է Ուկրաինայի Անվտանգության ծառայության փաստաթղթում:

Հաղորդվում է նաև, որ Ջազոյանը բազմիցս այցելել է Ղրիմ՝ այդպիսով խախտելով ուկրաինական օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերը: