ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տրամաբանությունից հեռու է, որ աճուրդով թանկ գնված գույքը գնորդը չի աշխատեցնի. Կարեն Կարապետյանը՝ Արման Սահակյանին

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տրամաբանությունից հեռու է, որ աճուրդով թանկ գնված գույքը գնորդը չի աշխատեցնի. Կարեն Կարապետյանը՝  Արման Սահակյանին

Կառավարությունն ընդունել է որոշում պետական սեփականություն հանդիսացող, տարիներ շարունակ չօգտագործվող, ոչ բարվոք վիճակում գտնվող ՀՀ 6 մարզերի 25 միավոր անշարժ գույքը մրցույթով օտարելու մասին որոշում: Պետական գույքի օտարման կարգի համաձայն, մրցույթի կայացման նվազագույն գին է սահմանվել գնահատված արժեքի 75 տոկոսի չափը:

Դիմելով ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին՝ վարչապետը նշել է, որ անհրաժեշտ է վերանայել անշարժ գույքը հնարավորինս թանկ գնով վաճառելու տարբերակը: «Իրականում պարզ չէ, թե որ մոդելն է ավելի լավ՝ աճուրդով, թե մրցույթով: Եթե մենք աճուրդով ավելի թանկ կարող ենք վաճառել և հետագայում գույքի, հողի հարկի ռեֆորմը անենք, որը նախատեսում ենք, այդ թվում չաշխատող ակտիվների մասով, ապա կարծում եմ, որ անհրաժեշտ է նորից վերանայել մաքսիմալ գնով վաճառելու տարբերակը: Տրամաբանությունից հեռու է, որ աճուրդով թանկ գնված գույքը գնորդը չի աշխատեցնի»,-ասել է Կարեն Կարապետյանը: