ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այցերի ժամանակ 9:30 աշխատանքի տեղը մարդ չկա, 5:30 մարդ չկա. վարչապետը հանձնարարեց հետևողական լինել

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այցերի ժամանակ 9:30 աշխատանքի տեղը մարդ չկա, 5:30 մարդ չկա. վարչապետը հանձնարարեց հետևողական լինել

Կառավարության այսօրվա նիստում Կարեն Կարապետյանը կրկին հանձնարարականներ է տվել: Դրանցից մեկը վերաբերում էր ճանապարհաշինությանը և միասնական երթուղային ցանցին:

«Հայաստանի Հանրապետության բնակավայրերի ճանապարհային և տրանսպորտային հասանելիության մակարդակը բավարար չէ: Միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոճանապարհների առկա վիճակը պահանջում է ակտիվ միջամտություն և լրացուցիչ ֆինանսական ռեսուրսներ: Խիստ անհրաժեշտ եմ համարում նաև հանրապետությունում երթուղային ցանցի արդիականացմանն ուղղված աշխատանքների անհապաղ իրականացումը: Տվյալ խնդիրների շուրջ վերջերս քննարկումներ ենք ունեցել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում՝ իմ այցի ընթացքում», – նշեց նա:

Մանրամասները՝  տեսանյութում: