ՖՈՏՈ. Նիհարելու ամենախելահեղ միջոցները. հորմոններ, մեզ, թույն և ալկոհոլ

ՖՈՏՈ. Նիհարելու ամենախելահեղ միջոցները. հորմոններ, մեզ, թույն և ալկոհոլ

Իդեալական մարմին ունենալու համար բոլոր մեթոդներն են լավ, և քաշը կորցնել ցանկացողներին քիչ բան կարող է կանգնեցնել: Լավագույն դեպքում՝ հրապարվել ուտելիքից կամ անցնել մանկական խառնուրդին, վատագույնդ եպքում՝ մեզ օգտագործել:

Քաղց և կլիզմա

Գենադի Մալախովը համոզված է, որ «ավելորդ քաշի դեմ պայքարում բոլոր միջոցներն են լավ»: Մալախովի դիետան կայանում է կլիզմայի մեջ: Դրա համար անհրաժեշտ է օրական առնվազն մեկ անգամ լոգանք ընդունել և կրկին՝ կլիզմա, մարգանցովկայի լուծույթի փոխարեն կարելի է աղիները մեզով լվանալ: Ողջ գործընթացի ընթացքում հիվանդին անհրաժեշտ է վերջույթների  և որովայնի մերսում, մարմինը կարելի է քսել մեզով:Եվ ամենակարևոր պայմանը՝ անհրաժեշտ է բերանի խոռոչի մաքրում անել, գուշակեք՝ ինչով: Մալախովը խորհուրդ է տալիս մարքել մեզի լուծույթով:

Որդ

Որդերով նիհարել է, օրինակ, Մարիա Կալասը, մի քանի ամսում մոտ 40 կգ:

Միզամուղ միջոցներ և քիմիկատներ

Միզամուղ միջոցները հայտնի են բոլոր ժամանակներում, իսկ ահա քիմիկատները մինչ այն պահը, երբ բոլորը ողջ են: Դինիտրոֆենոլը, որը զինվորիներին թույլ էր տալիս տաքանալ առանց շարժվելու՝ ճարպերի այրման հաշվին, հավանեցին նիհարել ցանկացողները: Սակայն ԱՄՆ-ում դրա վաճառքը արգելվեց այն բանից հետո, երբ մի քանի հազար մարդ կուրացավ կամ մահացավ խեղդվելուց:

Թվացյալ հղիություն

Նիհար հղի՞: Բրիտանացի գիտնականները նման դիետան են մշակել դեռևս 50-ականներին, սակայն այն ճանաչվածություն ձեռք բերեց 2000-ականներին: 40 օրվա ընթացքում կարելի է 15 կգ կորցնել, եթե բացի սննդի սահմանափակումից, «հղիության հորմոն»՝ HCG, օգտագործեք: Ենթադրվում է, որ բոլոր ավելորդ ճարպերը կսպասարկեն ենթադրյալ պտուղը: Բժիշկներն այս դիետան չեն ընդունում, և արդյունքը մինչև վերջ ուսումնասիրված չէ:

«Քնած գեղեցկուհու դիետա»

Այն ամենն, ինչն անհրաժեշտ է՝ էքստրեմալ երկար քուն: Քնի մեջ բժիշկների վերահսկողությամբ մարդը չի ուտում և միայն ծախսում է կուտակած ճարպերը: Ասում են՝ նման դիետա է օգտագործել Էլվիս Փրեսլին:

Միշիակ և ստրիխնին

Միշիակ և ստրիխնին թույները պարունակվում էին դեղահաբերում: Նման թույներ վաճառվում էին դեռևս 2000-ական թթ.:

Քացախ

Նման առաջին դիետաները հայտնվել են Եվրոպայում XIX դարասկզբին: Դրանք կապված էին ռոմանտիկ աղջիկների և տղաների պոետիկ կերպարով: Անգլիացի գրող-ռոմանտիկ լորդ Բայրոնը գործածեց քացախի դիետան: Նա կարծում էր, որ դրա օգտագործումը կհանգեցնի քաշի կորստի՝ սրտխառնոցի և լուծի հաշվին: Այդ դիետային հետևում է Հայդի Քլումը:

Ծամիր, սակայն կուլ մի տուր

19-20 դարերի սահմաններում ամերիկացի Հորեյս Ֆլետչերը հաստատեց, որ ցանկացած ուտելիք, նույնիսկ ամենահեղուկ, պետք է ծամել առնվազն 100 անգամ:

Ուտելիքը պետք է շնչել

Ֆրանսիայում հայտնի է «անուշաբույր» դիետան: Այն ամենն , ինչը հարկավոր է՝ շնչել ուտելիքի համը՝ ուղեղին խաբելու և քաղցի մասին մոռանալու համար:

Խնձոր և սուրճ

Դիետան կայանում է նրանում, որպեսզի որքան հնարավոր է երկար օգտագործել խնձոր կամ սուրճ: Տեսականորեն սուրճը միզամուղ միջոց է, իսկ խնձորը ապահովում է օրգանիզմն էներգիայով և սննդարար նյութերով:

Արևային դիետա

Այն ամենն , ինչը հարկավոր է՝ սնվել օդով և արևային ճառագայթներով:

Գարեջրային դիետա 

Գարեջրային դիետան թույլ է տալիս մեկ շաբաթում 3-5 կգ կորցնել:

Հեղուկ դիետա

Ջարեդ Լետոն՝ դերասան և ռոք երաժիշտ, հետևում է այս դիետային դերի համար: Մեկ ամիս նա հրաժարվել է սննդից և խմել միայն ջուր:

Մեթյու ՄաքՔոնահիի դիետան

Դերի համար հայտնի դերասան Մեթյու ՄաքՔոնահին խմել է դիետիկ կոլա, ապա առավոտյան ձվի սպիտակուց, որից հետո հավի միս և կրկին կոլա: Այդպիսով նա կորցրել է ամեն շաբաթ 3 կգ:

Մանկական սնունդով դիետա

Կարելի է օգտագործել մանկական պյուրեներ նախաճաշին, ճաշին և նույնիսկ մի քանի հատ՝ ընթրիքին:

«Ֆեյսբուք-դիետա»

Ամենաանվնաս դիետաներից. սոցցանցերի օգտատերերը նիհարում են՝ տեսնելով իրենց անհաջող լուսանկարները: Կարելի է ասել՝ մոտիվացնող դիետա: