Քաղաքական խորհրդատվություններ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև

Քաղաքական խորհրդատվություններ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև

Ապրիլի 19-ին ՀՀ արտաքին գործերի նախարարարությունում տեղի ունեցան քաղաքական խորհրդատվություններ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարությունների միջև: Հայկական կողմը գլխավորում էին ՀՀ ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման ու միջազգային անվտանգության վարչության պետ Գագիկ Հովհաննիսյանը և Եվրոպայի վարչության պետ Գագիկ Ղալաչյանը, իսկ ռուսական կողմը՝ Ռուսաստանի ԱԳՆ Համաեվրոպական համագործակցության դեպարտամենտի տնօրեն Անդրեյ Կելինը:

Խորհրդատվություններին կարծիքներ փոխանակվեցին համաեվրոպական համագործակցության ու անվտանգության արդի խնդիրների և դրանց լուծումներ գտնելու հնարավորությունների շուրջ: Անդրադարձ կատարվեց նաև համաեվրոպական կառույցների շրջանակներում ծավալվող գործընթացներին:

Խորհրդատվությունների ավարտին ռուսաստանյան պատվիրակությանը հանդիպեց ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը։

Նույն օրը Աշոտ Հովակիմյանը և Անդրեյ Կելինին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ներկայացրին խորհրդատվությունների արդյունքները։