Լիվերպուլը 50 մլն եվրո է առաջարկել Ասենսիոյի համար, Ռեալը մերժել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոյի ծառայություններով,- հաղորդում է «AS»-ը:

Մերսիսայդցիները 21-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկել են 50 մլն եվրո, սակայն «արքայական ակումբը» մտադիր չէ բաց թողնել նրան: Իսպանացին նույնպես ցանկանում է մնալ թիմում:

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 17 խաղում Ասենսիոն խփել է երեք գնդակ և կատարել մեկ արդյունավետ փոխանցում:




Լրահոս