ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ոչ թե «Ելք»-ին ենք սատարել, այլ անհատների». «Միասնություն» շարժման նախկին անդամը՝ «Երկիր Ծիրանի»-ի ցուցակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանցի լինելով` կարևոր եմ համարում ներդրումս ունենալ: Ունեմ հստակ պատկերացում, որ քաղաքական փոփոխությունների կարիք կա: ArmLur.am-ի հետ զրույցում այս մասին նշեց Հայկ Պետրոսյանը, ով հանդիսանում է «Երկիր Ծիրանի» կուսակցության ավագանու թեկնածու:

«Իմ առաջադրվելը դարձել է բնական պրոցես: Իսկ ինչու այս կուսակցության հետ, քանի որ մենք հանդիպում ունեցանք Զարուհի Փոստանջյանի հետ, քննարկեցինք ընդհանուր աշխարհայացքը: Կարճ զրույցից պարզ դարձավ, որ ընդհանուր առմամբ մենք ունենք նույն պատկերացումները»,- նշեց նա:

Հավելենք, որ Հայկ Պետրոսյանը եղել է նաև «Միասնություն» շարժման խորհրդի անդամ, իսկ այս խորհրդարանական ընտրություններին էլ սատարել է «Ելք» դաշինքի երկու թեկնածուների:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս