ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Լոռու մարզում

Լոռու մարզի Գարգառ գյուղում «Հայ փոստ»-ի ծառայությունները հենց այս տնակում են իրականացվում։ Փաստ է, որ ՀՀ-ում բազմաթիվ համայնքներ անուշադրության են մատնված։ Եվ ցավալի է, որ 21-րդ դարում ականատես ենք լինում նման իրավիճակների։

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ո՞վ կարող է ստանալ մշտական կացության կարգավիճակ։ Ընդհանրապես ո՞ւմ է տրվում մշտական կացության կարգավիճակ:

Լեւոն Հարությունյան (58 տարեկան, գործազուրկ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Հարությունյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ մշտական կացության կարգավիճակը տրվում է օտարերկրացուն, եթե նա՝
ա) ապացուցում է Հայաստանի Հանրապետությունում ՀՀ քաղաքացի հանդիսացող կամ հատուկ կացության կարգավիճակ ունեցող ամուսնու կամ մերձավոր ազգականների (ծնող, զավակ, եղբայր, քույր, տատ, պապ, թոռ) առկայությունը, Հայաստանի Հանրապետությունում ապահովված է բնակարանով ու գոյության միջոցներով եւ մինչեւ մշտական կացության կարգավիճակ ստանալու համար դիմում ներկայացնելն օրենքով սահմանված կարգով առնվազն երեք տարի բնակվել է Հայաստանի Հանրապետությունում կամ
բ) ազգությամբ հայ է կամ Հայաստանի Հանրապետությունում իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն:

ՀՀ միգրացիոն պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ մշտական կացության կարգավիճակը տրվում է 5 տարի ժամկետով` յուրաքանչյուր անգամ նույն ժամկետով երկարաձգելու հնարավորությամբ:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ովքե՞ր իրավունք ունեն ընդունվել նախնական եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ։

Դիաննա Մկրտչյան (35 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ նախնական եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ կարող են ընդունվել առկա (ստացիոնար) ուսուցմամբ առնվազն հիմնական կրթություն ունեցող, իսկ հեռակա ուսուցմամբ առնվազն միջնակարգ կրթություն ունեցող անձինք` համաձայն իրենց դիմումի։ Հաստատությունում ընդունելությունն իրականացվում է առանց ընդունելության քննությունների` մրցութային հիմունքով, բացառությամբ արվեստի, առողջապահության եւ սպորտի ոլորտի միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների: Օտարերկրացիները իրենց ընտրությամբ ուսհաստատություն կարող են ընդունվել ընդհանուր հիմունքներով միայն վճարովի համակարգ կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
Արգելվում է նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում սովորող, ուսումնառող, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Վրաստանի Սամցխե-Ջավախք ու Քվեմո-Քարթլի նահանգներում գրանցված եւ բնակվող հայազգի քաղաքացիների նկատմամբ կիրառել ուսման վարձավճարի ավելի բարձր չափ, քան սահմանված է տվյալ ուսումնական հաստատության համանման պայմաններում սովորող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ:

Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիները եւ ազգությամբ հայ օտարերկրացիները հաստատություններ կարող են դիմել ընդհանուր հիմունքներով կամ օտարերկրացիների համար ՀՀ կառավարության սահմանած կարգով` իրենց ընտրությամբ:




Լրահոս