Շատ-շատ հավանական է, որ ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համաձայնությունը կստորագրվի. Էդուարդ Շարմազանով

Շատ-շատ հավանական է, որ ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համաձայնությունը կստորագրվի.  Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն շարունակում են քննարկումները կոալիցիա ստեղծելու շուրջ։

Խոսելով հնարավոր կոալիցիայի մասին՝ նա նշել է, թե քննարկումներն ընթանում է: «Շատ-շատ հավանական է, որ ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համաձայնությունը կստորագրվի եւ խորհրդարանում կունենանք երկու իշխանական խմբակցություն։ Դեռ նախնական է, բայց հակվածությունը ավելի շատ համագործակցության ուղղությամբ է»,- ասել է նա։

Նա հավելեց, որ ԳՄ նիստում քննարկել են եւ շարունակում են ամփոփել խորհրդարանական ընտրությունների արդյունքները։