Ինչի շուրջ են բանակցում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կոալիցիա կազմելու վերաբերյալ ՀՀԿ-ՀՅԴ բանակցությունները դեռեւս չեն ավարտվել: Եւ երեկ «Ժողովուրդ»-ը ՀՅԴ ԳՄ անդամներից ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանից հետաքրքրվեց՝ ինչի՞ շուրջ են բանակցում, պորտֆելների ավելացմա՞ն, թե՞ կան այլ խնդիրներ: «Այդ մասին ես շատ տեղեկացված չեմ, քաղաքական մարդկանց հետ քննարկեք այդ հարցերը»,- եղավ պատասխանը:

Քանի որ օրերս ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ասել էր, թե ՀՅԴ-ի հետ կոալիցիան անհրաժեշտ է, քանի որ մի շարք կարեւորագույն օրենքների ընդունման համար պահանջվում է պատգամավորների 3/5-րդի աջակցությունը, Լոքյանից հետաքրքրվեցինք՝ մի՞թե ՀՅԴ-ն միջոց է դառնում:

«Դաշնակցությունը չի կարող միջոց լինել: Կառավարման հսկայական փոփոխությունների դաշտ ենք մտել, այդ փոփոխությունների հիմնական ջատագովը եղել է ՀՅԴ-ն ու ՀՅԴ-ն մասնակցում է պետական կառավարմանը խորհրդարանում եւ կառավարությունում, որպեսզի այդ փոփոխությունները տանի մեր ցանկալի ուղղություններով»,- ասաց նա»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս