Սերժ Սարգսյանը նպաստում է բնական մենաշնորհի ստեղծմանը. փեսայի ընկերության վնասները. «Ժողովուրդ»

Սերժ Սարգսյանը նպաստում է բնական մենաշնորհի ստեղծմանը. փեսայի ընկերության վնասները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Սերժ Սարգսյանն այցելել էր «Սպայկա» ընկերություն, որի բաժնետերերից մեկն էլ իր փեսան է՝ Միքայել Մինասյանը: Այս այցը, սակայն, ուշագրավ է մեկ այլ առումով. «Սպայկա» ընկերությանը պատկանող ջերմոցային տնտեսությունը տարեկան արտադրում է մոտ 15 հազար տոննա լոլիկ եւ վարունգ, եւ նրանք այս տարվա ընթացքում նախատեսում են եւս 20 հա ջերմոց կառուցել եւ ավելացնել արտադրության ծավալները:

Այս ամենի արդյունքում այն գյուղացիական տնտեսությունները, որոնք համագործակցում էին «Սպայկա» ընկերության հետ (նրանք, որոնցից ընկերությունը լոլիկ ու վարունգ է մթերել եւ արտահանել), իրացման խնդրի առաջ են կանգնելու: Արդյունքում չեն կարողանալու իրենց ապրանքը վաճառել, քանի որ արտահանող ընկերությունն արտադրելու է, եւ, բնականաբար, իրենն էլ կարտահանի: Բացի այս՝ առկա է եւս մեկ խնդիր. «Սպայկա» եւ «Գրինհաուզ» ընկերությունների ջերմոցային տնտեսությունները այս ոլորտում գերիշխող դիրք են զբաղեցնում: Ստացվում է, որ Ս. Սարգսյանը պարզապես նպաստում է բնական մենաշնորհի ստեղծմանը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: