«Նախընտրական» ահաբեկչություն Փարիզում. կան զոհեր և վիրավորներ

«Նախընտրական» ահաբեկչություն Փարիզում. կան զոհեր և վիրավորներ

Երեկ երեկոյան Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում` Ելիսեյան դաշտերում, ոստիկանների վրա հարձակում է տեղի ունեցել՝ երկրի նախագահական ընտրություններից 3 օր առաջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հարձակման արդյունքում մեկ ոստիկան է զոհվել, ևս երկուսը վիրավորվել են: Որոշ տեղեկությունների համաձայն՝ տուժած իրավապահներից մեկը ևս զոհվել է:

Հարձակում գործած անձանցից մեկը սպանվել է ուժայինի պատասխան կրակից, երկրորդին հաջողվել է թաքնվել, նրան հետախուզում են: Հրաձգության վայրը շրջափակվել է, ոստիկանությունը հետախուզում է հարձակում գործած անձանցից մեկի բնակարանում:

Հաղորդվում է նաև, որ հարձակման պատասխանատվությունն արդեն իսկ ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: