Վրաստանում մեկնաբանել են Աբխազիայով Հայաստան բեռների տարանցման վերսկսման հնարավորությունը

Վրաստանում մեկնաբանել են Աբխազիայով Հայաստան բեռների տարանցման վերսկսման հնարավորությունը

Վրաստանի տարածքով ցանկացած տարանցում պետք է անցկացվի Վրաստանի օրենսդրության համապատասխան: Այս մասին, ինչպես հայտնում է «Գրուզիա օնլայն»-ը, ասել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխայիլ Ջանելիձեն՝ մեկնաբանելով Աբխազիայի տարածքով Ռուսաստանի և Հայաստանի միջև բեռների տարանցման վերսկսման հնարավորությունը:

Նա ընդգծել է, որ նման տարանցումների հետ կապված բոլոր որոշումները, այդ թվում Վրաստանի «օկուպացված տարածքներով», պետք է ընդունի Վրաստանի կառավարությունը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Աբխազիայի մայրաքաղաք Սուխումում Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ «ռուսական կողմը որևէ խնդիր չի տեսնում, որպեսզի Աբխազիայի միջով դեպի Հայաստան բեռների տարանցումը վերսկսվի»: