Հարց քաղաքացիներից` ծառայողական քննության միջոցով ո՞ր հանգամանքներն են ենթակա պարզաբանման

Հարց քաղաքացիներից` ծառայողական քննության միջոցով ո՞ր հանգամանքներն են ենթակա պարզաբանման

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ ծառայողական քննության միջոցով ո՞ր հանգամանքներն են ենթակա պարզաբանման:

Սերինե Մանոյան (30 տարեկան, իրավագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Մանոյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ծառայողական քննությամբ պարզաբանման ենթակա հանգամանքներն են՝
ա) ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ քաղաքացիական ծառայողի կողմից Խորհուրդ ներկայացված պահանջում նշված՝ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգապահական տույժ կիրառելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից կիրառվելիք կամ կիրառված կարգապահական տույժի, ինչպես նաեւ քաղաքացիական ծառայողի կողմից կարգապահական խախտում թույլ տալու հիմնավորվածությունը.

բ) ծառայողական քննության կողմերի եւ այլ անձանց ունեցած առնչությունն ու մեղավորությունը քաղաքացիական ծառայողի կատարած կարգապահական խախտման դեպքին.

գ) ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ Խորհուրդ ներկայացված դիմումների հիմնավորվածությունը.

դ) կարգապահական խախտումների առաջացմանը նպաստող պայմանները.

ե) այլ հանգամանքներ, որոնցով ծառայողական քննության կողմերը հիմնավորում են իրենց դիմումները:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ծառայողական քննությունն անցկացվում է մեկամuյա ժամկետում, որը հաշվում է քննություն անցկացնելու մաuին Խորհրդի կողմից որոշում ընդունելու պահից:

Ի դեպ, եթե տարբեր ժամկետներում ծառայողական քննության միեւնույն կողմերի կամ միեւնույն կարգապահական խախտման վերաբերյալ տարբեր կողմերի ներկայացրած դիմումների կապակցությամբ ծառայողական քննության նյութերը Խորհրդի որոշմամբ միացվում են, ծառայողական քննության անցկացման մեկամսյա ժամկետը հաշվում է այդ ծառայողական քննության կողմերի դիմումների հիման վրա ծառայողական քննություն անցկացնելու մասին Խորհրդի կողմից ավելի վաղ ընդունված որոշման պահից: