Հարց քաղաքացիներից` գույքահարկով հարկման համար ի՞նչ կարգով են գնահատվում շենքերն ու շինությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ գույքահարկով հարկման համար ի՞նչ կարգով են գնահատվում շենքերն ու շինությունները:

Մհեր Հայրապետյան (48 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելվածով սահմանվել են կադաստրային գնահատման հետեւյալ կարգերը.

ա) բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների.

բ) անհատական բնակելի տների, այգետնակների եւ դրանց կից շինությունների.

գ) առանձին կանգնած հասարակական նշանակության շինությունների.

դ) առանձին կանգնած արտադրական նշանակության շինությունների.

ե) բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական եւ արտադրական նշանակության շինությունների:

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ համաձայն «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի՝ գույքահարկով հարկվող օբյեկտ են համարվում՝

ա) բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանները;

բ) բազմաբնակարան բնակելի շենքերում գտնվող ոչ բնակելի տարածքները;

գ) անհատական բնակելի տները, այգետնակները եւ դրանց կից օժանդակ շինությունները;

դ) առանձին կանգնած ավտոտնակները;

ե) հասարակական նշանակության շինությունները;

զ) արտադրական նշանակության շինությունները;

է) սեփականության կամ հողoգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա ինքնակամ կառուցված շենքերը եւ շինությունները, այդ թվում՝ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցները:




Լրահոս