Տեղի կունենա «Խոստումը» ֆիլմի հայերեն կրկնօրինակմամբ մամուլի ցուցադրությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կկայանա երջանկահիշատակ Քըրք Քրքորյանի նախաձեռնած Հայոց ցեղասպանությանը մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի հայերեն կրկնօրինակմամբ մամուլի ցուցադրությանը:

Հայերի մասին՝ հայերենով

Ապրիլի 24

Ժամը՝ 14.00, Կինոթատրոն Մոսկվա

«Խոստումը» ֆիլմի սյուժեն ներկայացնում է Առաջին Համաշխարհային պատերազմի օրերին Օսմանյան կայսրությունում հայերի տեղահանումն ու կոտորածը: Այն պատմում է մի հայ երիտասարդ բժշկի մասին, ով տեղափոխվում է Կոստանդնուպոլիս՝ սովորելու: Այստեղ նա ծանոթանում է գեղեցկուհի նկարչուհի Աննային ու սիրահարվում, սակայն նրանց երջանկությանը խոչընդոտում են Հայոց եղեռնի դաժան ու արյունալի իրադարձությունները: Միքայելը խոստանում է ապրել ու պատմել աշխարհին ճշմարտությունը:

Լեգենդար Քըրք Քըրքորյանի «Survival Pictures» ընկերության կողմից ստեղծված «Խոստումը» ֆիլմը բեմադրել է «Հոթել Ռուանդա» ֆիլմի պրոդյուսեր և Օսկարակիր ռեժիսոր Թերրի Ջորջը՝ դերասանական կազմը համալրելով համաշխարհային աստղերով, ինչպիսիք են՝ Օսկար Այզեքը, Շարլոտ լը Բոնը, Քրիստիան Բեյլը, Շոհրե Աղդաշլուն, Անժելա Սարաֆյանը և այլոք:

Երաժիշտ ու ակտիվիստ Սերժ Թանկյանը հանդիսացել է ֆիլմի երաժշտական մասի խորհրդատուն ու նպաստել ֆիլմի սաունդթրեքի համար հայկական ժողովրդական երգ «Սարի սիրուն յար»-ի ժամանակակից ներկայացմանը: «Մեծ պատիվ է դառնալ ֆիլմի անմասն ակնդիրն ու ունկնդիրը», – ասել է Թանկյանը: Ֆիլմի սկզբնական թեմատիկ երաժշտության հեղինակը «Soundgarden» խմբի երգիչ և կիթառահար Քրիս Կորնելն է, իսկ ֆիլմի սաունդթրեքի հեղինակը՝ օսկարակիր Գաբրիել Յարեդը (The English Patient):

«Խոստումը» օսկարակիր ռեժիսորի կողմից նկարահանված առաջին մեծածավալ և խոշոր բյուջեով ֆիլմն է Հայոց ցեղասպանության մասին՝ համալրված հոլիվուդյան աստղերով ու նշանավոր դեմքերով:

Հայաստանում «Խոստումը» ֆիլմի ցուցադրությունների իրավունքը պատկանում է «Շարմ Հոլդինգ» ընկերությանը, որը նաև իրականացրել է ֆիլմի հայերեն կրկնօրինակման պրոդյուսերական աշխատանքները: «Շարմ Հոլդինգի» նախաձեռնությամբ Հայաստանի հանրային հեռուստաընկերության դերասանական և թարգմանչական բազայի հիման վրա կատարվել է ֆիլմի հայերեն կրկնօրինակումը, որին մասնակցել են Խորեն Լեւոնյանը, Բաբկեն Չոբանյանը, Արմեն Մարգարյանը, Սամվել Թոփալյանը, Զարուհի Հովհաննիսյանը, Սիրանուշ Լազյանը, Կարինե Ջանջուղազյանը,  Դավիթ Հակոբյանը և  այլոք:

«Խոստումը» ֆիլմի կրկնօրինակման աշխատանքներին մասնակցել են ոլորտի լավագույն մասնագետները, մի ամբողջ պրոֆեսիոնալ խումբ, որն ապահովել է ֆիլմի կրկնօրինակման աշխատանքների համար անհրաժեշտ ամենաբարձր պահանջները՝ տեխնիկական սպասարկումից մինչև  լիարժեք կրկնօրինակում` մեկ կերպար-մեկ ձայն սկզբունքով:

ֆիլմի տարածման նպատակով Հայաստանում և սփյուռքում գործող համահայկական կառույցները, հասարակական խմբերն ու կազմակերպությունները, ինչպես նաև բազմաթիվ համաշխարհային աստղեր ջանքեր են գործադրում ֆիլմի համաշխարհային հաջողության ապահովման ուղղությամբ:

Ֆիլմի համաշխարհային առաջնախաղերի ժամանակացույցն ընդգրկում է  ԱՄՆ-ն և Կանադան (ապրիլի 21-ին), Միջին Արևելքի երկրները՝ Բահրեյն, Եգիպտոս, Իրան, Իրաք, Հորդանան, Քուվեյթ, Լիբանան, Լիբիա, Օման, Պաղեստին, Քաթար, Սաուդյան Արաբիա, Սուդան, Սիրիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Եմեն (ապրիլի 20-ին), Ռուսաստանը (ապրիլի 27-ին), Միացյալ Թագավորությունը (ապրիլի 28-ին), Լեհաստանը (մայիսի 5-ին), Ավստրալիան (մայիսի 25-ին), Թաիլանդը (հունիսի 1-ին), Իսպանիան (հունիսի 2-ին), Բելգիան (հունիսի 14-ին), Նիդեռլանդները (հունիսի 15-ին), Սինգապուրը (հունիսի 22-ին), Հարավային Աֆրիկան (հունիսի 23-ին) և Իտալիան (օգոստոսի 24-ին):

«Խոստումը» ֆիլմի մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելե՛ք http://www.survivalpictures.org/the-promise/ կայքը: Նպաստե՛ք ֆիլմի վարկանիշի բարձրացմանը՝ թողնելով ձեր կարծիքը՝ www.imdb.com և www.rottentomatoes.com      կայքերում: Սոցիալական ցանցերում #KeepThePromise, #ThePromiseFilm և #NeverStaySilent հեշթեգերով նպաստե՛ք ֆիլմի տարածմանն ու հրավիրե՛ք ձեր ընկերներին և բարեկամներին միանալու քարոզարշավին:

«Շարմ Հոլդինգի» նախաձեռնությամբ ֆիլմը ցուցադրվում է ապրիլի 24-ին, այդ կերպ ևս մեկ անգամ ընդգծելով, որ այդ օրը մեզ՝ հայերիս համար առավել քան խորհրդանշական ու կարևոր է:

Հարկե նշել, որ ապրիլի 23-ին «Մոսկվա» կինոթատրոնում,տեղի կունենա նաև  «Խոստումը» ֆիլմի հայաստանյան փակ ցուցադրությունը, որին ներկա կլինեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը, կառավարության անդամներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ և այլ հյուրեր: Փակ ցուցադրության կազմակերպիչներն են ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) և «Շարմ Հոլդինգ» ընկերությունը:

Հայաստանյան կինովարձույթում ֆիլմը կհայտնվի ապրիլի 27-ից:        

Ռեժիսոր-Թերրի Ջորջ

Սցենարի հեղինակ-Ռոբին Սվայկորդ

Դերերում-Քրիստիան Բեյլ,Օսկար Այզեկ,Դանիել Խիմենես Կաչո,Շառլոտ լը Բոն,Շոհրե Աղդաշլու,Ջեյմս Քրոմվել,Ժան Ռենո,Անժելա Սարաֆյան,Մայքլ Ստալ Դավիդ,Ռեյդ Սեբեձիջա,Մարվան Քենզարի,Գևորգ Մալիքյան,Թամեր Հասան,Նուման Աքար,Ստյուարտ Սքուդամոր,Իսմեթ Օգան,Իգալ Նաոր,Ալան Էրնանդես և ուրիշներ:

Կրկնօրինակմանը մասնակցել են՝

1 Օսկար Այզեք Միքայել Պողոսյան Սամվել Թոփալյան
2 Շարլոտ Լը Բոն Աննա Զարուհի Հովհաննիսյան
3 Քրիսթիան Բել Քրիս Խորեն Լևոնյան
4 Մարվն Քենզարի Էմրե Օգան Սամվել Դանիելյան
5 Շորեհ Աղդաշլու Մարթա Պողոսյան Կարինե Ջանջուղազյան
6 Անժելա Սարաֆյան Մարալ Սիրանուշ Լազյան
7 Իգալ Նաոր Մեսրոպ Արտաշես Ալեքսանյան

 

8 Ժան Ռենո Ծովակալ Ֆորնե
9 Դանիել Հիմենես Քաչո Պատվելի Անդրեասյան Բաբկեն Չոբանյան
10 Կարեն Բոյաջյան Գյուղապետ Ստեփան Դավիթ Հակոբյան
11 Թամեր Հասան Ֆարուք փաշա Արմեն Նավասարդյան
12 Ալիսիա Բորաչերո Լենա Արաքսյա Մելիքյան
13 Ջեյմս Քրոմվել Մորգենթաու Արթուր Կարապետյան
14 Ստյուարթ Սքուդամոր Իզմեթ Օգան Սմբատ Ստեփանյան
15 Էնդրյու Թարբեթ Քահանա Մերիլ Արմեն Մարգարյան
16 Ահարոն Իփալե Բժիշկ Նազիմ Ալբերտ Սաֆարյան
17 Ահարոն Նեիլ Թալեաթ փաշա Մխիթար Ավետիսյան
18 Արմին Ամիրի Զորավար Ալի Վարուժան Մանուկյան
19 Աբդելալի Էլ Ազիզ Թուրք վարորդ Արթուր Պետրոսյան

 




Լրահոս