Պուտինն անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ նիստ է անցկացրել Անվտանգության խորհրդի անդամների հետ: Այս մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նրա խոսքով՝ հանդիպմանը ներկա են եղել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, խորհրդարանի երկու պալատների խոսնակներ Վալենտինա Մատվիենկոն և Վյաչեսլավ Վոլոդինը, Կրեմլի ադմինիստրացիայի ղեկավար Անտոն Վայնոն, ՆԳՆ ղեկավար Վլադիմիր Կոլոկոլցևը, ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն, ԱԴԾ ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովն ու Ներքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինն ու խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը:

«Մանրամասն քննարկվել են Ռուսաստանի սոցիալ-տնտեսական զարգացման ակտուալ հարցեր, Փարիզում երեկ տեղի ունեցած հարձակումը, այդ կապակցությամբ ցավակցություն են հայտնել ֆրանսիացիներին: Նշվել է ահաբեկչության դեմ պայքարում միջազգային համագործակցության կարևորությունը»,-ասել է Պեսկովը:

Բացի այդ, Պեսկովի խոսքով, հանդիպման ընթացքում ուշադրություն է հատկացվել կիբերհանցագործության դեմ պայքարին, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային խնդիրներին, ներառյալ՝ Սիրիան:




Լրահոս