ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետի օգնականի և առևտրականների հանդիպումն ավարտվեց. ինչ լուծում տրվեց

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետի օգնականի և առևտրականների հանդիպումն ավարտվեց. ինչ լուծում տրվեց

Քիչ առաջ ավարտվեց բողոքող առևտրականներից մի քանիսի հանդիպումը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի` հարկային խնդիրները համակարգող օգնական Հայկ Զոհրաբյանի հետ:

Շուրջ 1,5 ժամ տեւած հանդիպումից հետո հանդիպմանը մասնակցած աշխատակիցներից մեկը հայտնեց, որ իրենց առաջարկել են 10-15 հոգանոց աշխատանքային խումբ կազմել, որի ներկայացրած առաջարկները կներկայացնեն վարչապետ Կարեն Կարապետյանին և կփորձեն լուծում տալ հարցին:

«Մեզ ասացին, որ պետք է օրենքով աշխատենք, այսինքն, ճիշտ ձեւով հարկերը վճարենք, աշխատողներին գրանցենք, ՀԴՄ կտրոնները խփենք անպայման»,- նշեց նա:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: