Եվս յոթ մեդալ սամբոյի Եվրոպայի առաջնությունից

Եվս յոթ մեդալ սամբոյի Եվրոպայի առաջնությունից

Պրահայում շարունակվում է սամբոյի Եվրոպայի պատանիների, աղջիկների, երիտասարդների առաջնությունը: Երկրորդ օրը հայ սամբիստները եւս 7 մեդալ նվաճեցին:

Երիտասարդների պայքարում 90 կգ քաշային Գրիգոր Սահակյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն:

Արծաթե մեդալի արժանացան Կարեն Հովհաննիսյանը (81 կգ քաշային կարգ, Մ 18 տարեկաններ) եւ Աննա Մկրտչյանը (+80կգ, Մ 20): Բրոնզե մեդալ նվաճեցին Գասպար Հայրապետյանը (52 կգ, Մ 18), Սերգեյ Պողոսյանը (65 կգ, Մ 18), Անի Տեր-Հարությունյանը (44 կգ, Մ 18), Արթուր Մանուկյանը (52 կգ, Մ 20):

Առաջնության երկու օրվա արդյունքով հայ սամբիստները նվաճել են 12 մեդալ:

Լուսանկարը` Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի