Մուշեղ Պետոյանը 12 մլն դրամով Mercedes է գնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ պատգամավոր Մուշեղ Պետոյանը անցած տարվա ընթացքում 12 մլն դրամով գնել է «Mercedes-Benz S 550 4 Matic», իսկ 10 մլն դրամով վաճառել «Toyota Camry 3.5»  մակնիշի ավտոմեքենաները: Վերջինս անցած տարվա ընթացքում վերադարձրել է ավելի քան 21 մլն դրամի փոխառություն: Իսկ դրամական միջոցները 2016թ. կազմել են 250 հազար դոլար եւ 128 մլն դրամ:

Որպես եկամուտ նա հայտարարագրել է աշխատավարձը՝ ամսական 450 հազար դրամ, 24 մլն 450 հազար դրամի չափով ստացած շահաբաժինը եւ գույքի վաճառքից ստացած 116 հազար դոլարը: Հիշեցնենք, որ վերջինս ԲՀԿ-ն լքած, ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված եւ այդպես էլ պատգամավոր չդարձած թեկնածուներից մեկն է:




Լրահոս