Բազմասեր Առաքելյանի հորեղբայրն ազատվել է պաշտոնից. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Մեզ հասած տեղեկություններով՝ առաջիկայում պաշտոնանկ կարվի Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանը, որը ԱԺ ընտրություններում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված Բազմասեր Առաքելյանի հորեղբայրն է: Պատճառն այն է, որ ֆիզկուլտինստիտուտում բազմաթիվ խախտումներ ու ապօրինություններ են հայտնաբերվել, որոնց մասին տեղեկացել է նաև Սերժ Սարգսյանը։ Դրանից հետո անգամ Բազմասեր Առաքելյանը չի կարողացել օգնել հորեղբորը՝ որքան էլ փորձել է: Մեզ հասած տեղեկություններով՝ Վահրամ Առաքելյանին ռեկտորի պաշտոնում կփոխարինի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շատ վստահելի անձանցից մեկը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս