Որտեղ և ինչ պայմաններում է իր հարսանիքը նշել Սամվել Բալասանյանի որդին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիում խոսում են, որ քաղաքապետի արտասահմանում ուսյալ-կրթյալ որդին հրաժարվել է ճոխ հարսանիք անելուց` համարելով, որ անթույլատրելի է աղքատ ու գործազուրկ քաղաքում նման ճոխությունները: Դրա փոխարեն նա իր ընտանիքին պատկանող «Սև Ամրոց» ռեստորանում մատաղի է հրավիրել Գյումրու հասարակ ժողովրդին` մոտ 1000 հոգի: ArmLur.am-ի աղբյուրների փոխանցմամբ` դրանից հետո Խաչատուր Բալասանյանը մեկնել է Մոսկվա, որտեղ հայկական եկեղեցում` ընտանեկան նեղ մթնոլորտում, ամուսնացել է:

Հիշեցնենք, որ ԱԺ ընտրությունների նախաշեմին ակտիվ քննարկվում էր նրա առաջադրման հնարավորությունը, իսկ ինքը` կրտսեր Բալասանյանը, համարձակ ծրագրերով և նախաձեռնություններով էր ներկայանում, սակայն ինչ – ինչ քաղաքական պատճառներով նրա առաջադրումը չկայացավ:




Լրահոս