ՀՀԿ-ն էլ է «սպառվել». հույսը կդնի վարչական լծակների վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ հսկայական գումարներ ծախսելուց հետո անգամ իշխող կուսակցությունը՝ ՀՀԿ-ն է «սպառվել» եւ, ըստ այդմ, որոշել է Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ հույսը չդնել ընտրակաշառքների վրա եւ ձայներ ապահովել՝ օգտագործելով վարչական լծակները, ինչն ամենահեշտ եւ արդյունավետ միջոցն է քվեներ ձեռք բերելու համար:

Խորհրդարանական ընտրությունների ժամանակ, ինչպես հայտնի է, ՀՀԿ-ն ռեյտինգային ընտրակարգով հիմնականում առաջադրել էր լուրջ ֆինանսական հնարավորություն ունեցողների, որոնք ընտրությունների ժամանակ բացել էին իրենց՝ տարիներով հորած քսակները եւ «լավություն էին անում»՝ ընտրակաշառքի տեսքով:

Հիշեցնենք, որ դեռեւս որոշ ժամանակ առաջ «Ժողովուրդ»-ին հայտնի էր դարձել, որ միայն ՍԱՍ-ի Արտակը՝ նույն ինքը՝ Արտակ Սարգսյանը, 5 մլն դոլար է ներդրել ընտրական գործընթացի համար: Այս գումարը ծախսվել է ե՛ւ ընտրական շտաբներ բացելու, աշխատավարձեր տալու, քարոզարշավի համար, ե՛ւ որպես ընտրակաշառք: Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ վարչական լծակների օգտագործման հիմքն արդեն իսկ երեւելի է. դրանում կհամոզվեք՝ նայելով ՀՀԿ-ի ավագանու ցուցակում ընդգրկված թեկնածուների պաշտոնները:




Լրահոս