Թրամփը բացատրել է Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման կարևորությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ պատճառ է նշել, թե ինչու է անհրաժեշտ պատ կառուցել Մեքսիկայի հետ սահմանին: Նրա խոսքով՝ դա թույլ կտա կանգնեցնել ԱՄՆ թմրանյութերի հոսքը:

«Պատը կարևոր գործիք է մեր երկիր թմրանյութերի հոսքը դադարեցնելու համար, որը թունավորում է երիտասարդներին»,-գրել է Թրամփն իր թվիթերյան էջում:

Թրամփն իր ելույթներու բազմիցս նշել է, որ պատն անհրաժեշտ է ներգաղթյալների հոսքը դադարեցնելու համար:

Ավելի վաղ երկրի արդարադատության նախարար Ջեֆ Սեշնսը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն  անհրաժեշտ է պատկի կառուցումը, քանի որ դա ցանկանում են Միացյալ Նահանգների քաղաքացիները:




Լրահոս