27.02.17

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`

«Եվրատեսիլ-2017» երգի մրցույթում հայաստանյան մասնակցությանը նվիրված պաշտոնական մամուլի ասուլիսը կկայանա հինգշաբթի՝ ապրիլի 27-ին ժամը 13:00-ին, «Յուքոմ» ընկերության «Ամիրյան» սպասարկման սրահում (հասցե՝ Ամիրյան փող., 4/7 շենք):

Ասուլիսի բանախոսներն են՝

· Արծվիկ- «Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան ներկայացուցիչ
· Գոհար Գասպարյան- «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար
· Լիլիթ Նավասարդյան- Մրցութային “Fly with me” երգի երաժշտության հեղինակ, կոմպոզիտոր

***

Ապրիլի 27-ին, ժ.12:00-ին տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանի և Համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանի մամուլի ասուլիսը՝ նվիրված նախարարության «Հույսի և վերածննդի ճանապարհով» շաբաթվա շրջանակներում կայանալիք միջոցառումներին:

Անդրադարձ կկատարվի  նաև նախարարության «Արի տուն» ծրագրի, «Սփյուռք» ամառային դպրոցի և «Երգում ենք Կոմիտաս» փառատոնի ընթացքին:

***

Ապրիլի 27-ին` ժամը 10:00-ին, «Էլիտ Պլազա» բիզնես-կենտրոնում (Խորենացի 15) ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը կմասնակցի Թռչնաբույծների միջազգային համաժողովին, որը կազմակերպվել է Հայաստանի թռչնաբույծների միության և Եվրասիական թռչնաբույծների ասոցիացիայի կողմից:

Միջոցառմանը կմասնակցեն նաև Եվրասիական թռչնաբույծների ասոցիացիայի նախագահ Սերգեյ Շաբաևը, ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը,  միջազգային ճանաչում ունեցող 18 ընկերությունների ներկայացուցիչներ:

***

Ապրիլի 27-ին՝ ժամը 10:00-ին, Opera Suite հյուրանոցում (Մարշալ Բաղրամյան պող. 1-ին փակուղի, 1,3)կմեկնարկի ՀՀ-ի և ԵՄ-ի միջև Համապարփակ օդային փոխադրումների մասին համաձայնագրի շուրջ բանակցություններ վարելու առաջին փուլը:

Ժամը 9:30-10:00-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ, ՀՀ բանակցային խմբի ղեկավար Սերգեյ Ավետիսյանը, Եվրոպական Հանձնաժողովի Ավիացիոն համաձայնագրերի ստորաբաժանման ղեկավարի տեղակալ, ԵՄ բանակցային խմբի ղեկավար Կլաուս Գեյլը և դեսպան, Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Ն.Գ. պրն. Պյոտր Սվիտալսկին հանդես կգան ողջույնի խոսքով, որին կհաջորդի հարց ու պատասխան:

***

Ապրիլի 27-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրերն են Երևանի ավագանու ընտրություններում Ելք դաշինքի կողմից առաջադրված թեկանածուներ Տիգրան Ավինյանը և Նարեկ Բաբայանը: ԹԵՄԱ՝ դիտարկումներ նախընտրական գործընթացների շուրջ:

***

Ապրիլի 27-ին, ժամը 12։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա ասուլիս «Համահայկական շաբաթօրյակ» թեմայով, որը կանցկացվի ապրիլի 29-ին:

Միջոցառման կազմակերպիչները Facebook սոցիալական ցանցում ստեղծել են «Դուրս արի բակ» իրադարձությունը և, իրենց գրառումներում դնելով #killzibil հեշթեգը, հրավիրում են բոլոր ցանկացողներին միանալ աղբահավաքին:

Մամուլի ասուլիսի ժամանակ միջոցառման կազմակերպիչները կներկայացնեն կայանալիք միջոցառման հետ կապված մանրամասներ, ինչպես նաև կպատմեն առկա խնդիրների մասին:

Մամուլի ասուլիսի բանախոսներն են`

– միջոցառման գլխավոր կազմակերպիչ, ճարտարապետ Հայկ Զալիբեկյանը
– շաբաթօրյակի համակազմակերպիչ, fashion քննադատ Հայկուշ Եղիազարյանը
– միջոցառման համակազմակերպիչ, ճարտարապետ Զառա Պարունակյան

«Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնի հասցեն`

Երևան, Փ. Բյուզանդի 1/3, 4–րդ հարկ։

***




Լրահոս