Ադրբեջանը հոգեբանական ճնշում գործադրելու փորձ է անում. Արցախի ԱԺ փոխնախագահ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արցախի Հանրապետության ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը համոզված է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝ օրերս արած հայտարարությունը, թե պետք է պատրաստվել լայնամասշտաբ պատերազմի, հոգեբանական ճնշում գործադրելու փորձ է:

«Ես կարծում եմ, որ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը մշտապես փորձում է երեք հիմնական հարցեր լուծել, մեկը հայ հանրության վրա հոգեբանական ճնշման մեծացումն է, երկրորդը՝ ներքին լսարանի համար է, որ մենք չենք հաշտվել մեր տարածքների կորուստի հետ, որ ուժով էլ լինի, հետ ենք վերադարձնելու, եւ, վերջ ի վերջո, ուզում են երրորդ երկների վրա նաեւ ճնշում գործադրել, որ մենք չենք հաշտվել այս ամենին, մենք պետք է մեր ուզած ձեւով հարցին լուծում տանք, հարցին լուծում տվեք, վերջացրեք»: Ինչ վերաբերում է նախորդ տարվա ապրիլյան պատերազմին, Բալայանը նշել է, թե այն ժամանակ քաղաքական ֆոնն ուրիշ է եղել: «Ինձ թվում է՝ այն ժամանակահատվածում տարածաշրջանում դերակատարություն ունեցող որոշ երկրների համաձայնությամբ է երեւի այդ ամենը կատարվել»,- ասել է նա՝ այդպես էլ չմատնանշելով, թե որ երկրների մասին է խոսքը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս