147 դպրոցը կանվանափոխվի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ որոշում կայացվեց Երևանի թիվ 147 հիմնական դպրոցն անվանափոխել Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունով: Վերջինս սովորել է հենց անդ դպրոցում:

Ընդգծենք, որ դպրոցի ղեկավար անձնակազմն էր այդպիսի խնդրանքով դիմել Երևանի ավագանուն, վերջինս էլ այսօրվա նիստի ժամանակ դրական եզրակացություն տվեց այդ նախագծին:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Աբաջյանը զոհվել է 2016թ. ապրիլի 2-ի գիշերը՝ Մարտակերտի ուղղությամբ տեղակայված իրենց դիրքը պաշտպանելիս:




Լրահոս