«ՍԱՍ»-ի աղմկահարույց ժողովի նոր նրբերանգները. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««ՍԱՍ»-ի աղմկահարույց ժողովի ձայնագրությունը հիմք հանդիսացավ, որ իրավապահները քրգործ հարուցեն ընտրողներին դրամ եւ այլ առավելություններ խոստանալու առթիվ։ Սակայն այստեղ կա մեկ այլ խնդիր էլ։ Ձայնագրությունը վկայում է, թե ինչպես է տնտեսվարողը ոտնահարում աշխատողների իրավունքները, ինչին պետք է արձագանքեր Աշխատանքի տեսչությունը, որն այժմ գործում է Առողջապահության տեսչության կազմում։ Սակայն բանն այն է, որ Առողջապահության տեսչության Երեւանի պետն Արտաշես Բեյբությանն է՝ ՊԵԿ նախագահի նախկին տեղակալը, որն աշխատանքից ազատվել է սեփական խանութներում կեղծ ՀԴՄ կտրոններ տալու համար։ Վերջինս «ՍԱՍ գրուպ»-ի բաժնետերերից է, ժամանակին մամուլում հրապարակումներ եղան, որ Բեյբությանն այդտեղ եւս «ներդրել» է ՀԴՄ-ի այնպիսի չիպեր, որոնք օրվա վերջում ֆիքսում են ուզածդ թիվը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս