Ռուսաստանը ռազմատեխնիկայի նոր խմբաքանակ է մատակարարել Ադրբեջանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանը ռազմատեխնիկայի նոր խմբաքանակ է ստացել Մոսկվայի և Բաքվի միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում: Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«Ռազմական նշանակության նոր խմբաքանակը՝ մատակարարված Ռուսաստանից և ընդունված փորձագետների մասնակցությամբ, փոխանցվել է համապատասխան զորամասեր»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է, որ նոր զինտեխնիկան կիրառող և շահագործող անձնակազմի ուսուցումն իրականացնում են ռուս հրահանգիչները:




Լրահոս