Հորդորում ենք միակողմանի տեղեկատվության հիման վրա կարծիք չձևավորել. Արա Զոհրաբյանն անդրադառնում է միջադեպին

Հորդորում ենք միակողմանի տեղեկատվության հիման վրա կարծիք չձևավորել. Արա Զոհրաբյանն անդրադառնում է միջադեպին

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը դատապարտում է ցանկացած բռնություն, ինչպես նաև վիրավորանք և զրպարտություն պարունակող հայտարարությունները և հրապարակումները, առավել ևս, երբ կողմերը փաստաբաններ են։

Անշուշտ ճշմարտությունը պետք է բացահայտվի, իսկ մեղավորները պետք է ենթարկվեն պատասխանատվության։

Միևնույն ժամանակ հորդորում ենք զերծ մնալ զգացմունքային և չստուգված հայտարարություններից և միակողմանի տեղեկատվության հիման վրա կարծիք չձևավորել։

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյան