Ինչն է եղել փաստաբանների «ծեծի» պատճառը, և որն է նախապատմությունը

Ինչն է եղել փաստաբանների «ծեծի» պատճառը, և որն է նախապատմությունը

Փաստաբանական համայնքում կրքերը չեն հանդարտվում: Արդեն տևական ժամանակ է` փաստաբանները մասնատվել, երկու տարբեր ճամբարներում են հայտնվել:

Իսկ պատճառների մասին խոսակցությունները տարբեր են:

Եվ ահա այսօր փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտարարեց, որ այսօր իր գրասենյակում իր գործընկերոջ` Արմեն Սողոմոնյանի հետ հարձակման է ենթարկվել: Փաստաբանի փոխանցմամբ` հարձակվողներն են Սիմոն Բաբայանը, Վրեժ Խաչիկյանը, Գևորգ Մկրտչյանը:

Սիմոն Բաբայանը հայտարարել է, որ վաղը մամուլի ասուլիսով հանդես կգա և կներկայացնի դեպքի մանրամասները:

Իսկ Տիգրան Աթանեսյանի ներկայացրածի համաձայն` իրենք աշխատասենյակում աշխատելիս են եղել, երբ Փաստաբանների պալատի 4 աշխատակից ներխուժել է իրենց գրասենյակ՝ իրենց վրա հարձակվելու ակնհայտ մտադրությամբ: «Սա Պալատում տիրող իրավիճակի դեմ մեր պայքարի հետևանքն է»,- հավելել է Աթանեսյանը:

Փաստաբանների պալատում դեպքից հետո փակ խորհրդակցություն է կայացել: Մանրամասները հայտնի չեն: Իսկ պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հորդորել է միակողմանի տեղեկատվության հիման վրա կարծիք չձևավորել. «Անշուշտ ճշմարտությունը պետք է բացահայտվի, իսկ մեղավորները պետք է ենթարկվեն պատասխանատվության»,- հավելել է Զոհրաբյանը:

Քիչ առաջ փաստաբան Գևորգ Գևորգյանը հետևյալ գրառումն է կատարել. «Երեկ փաստաբան Երվանդ Վարոսյանի կողմից «Attorney At Law» խմբում կատարվել է հետևյալ գրառումը. «Մի բան ասեմ, ոնց ուզում եք ընդունեք, կարող եք քարկոծել, սովոր եմ…

Երբ մարդիկ փաստաբանության մասին են խոսում, դատողություններ անում, թե ինչպիսին է իրենց պատկերացմամբ փաստաբանը, ինչպիսին փաստաբանը պետք է լինի և այլն, ես այդ ամենին նորմալ եմ վերաբերվում, ինձ ճանաչողները գիտեն, որ ես բավականին տոլերանտ մարդ եմ, հիմա այդպես է ստացվել։

ԲԱՅՑ կա մի բայց, համոզված եմ, որ այդ մասին դատողություններ կարող է անել միայն փաստաբանը, փաստաբանը բառիս բուն իմաստով։ Երբ փաստաբանության մասին դատողություններով են հանդես գալիս Չեխովի «Չինովնիկի մահը» պատմվածքի ողորմածիկ հերոսները, կներեք, բայց դա ընդունելի չի, դա նմանվում է այլասերության մի տեսակի ու չեմ կարող իմ նողկանքը չարտահայտել նման անձանց «տրակտատների» նկատմամբ»։

Նշված գրառման տակ փաստաբաններ Տիգրան Աթանեսյանը և Արթուր Գրիգորյանը կատարել են գրառումներ ստորև ներկայացված բովանդակությամբ: ՊԵՏՔ ՉԷ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԻՐԱՎԻՃԱԿԸ !!!»:

Փաստաբանը կից ներկայացրել է զրույցը`