Մարզային ներդրումային 4 ծրագրի ֆինանսավորման արդյունքում կստեղծվի շուրջ 50 աշխատատեղ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մարզային այցելություններից հետո ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն ներկայացված ներդրումային ծրագրերից ևս 2 ծրագիր ֆինանսավորվել է, ինչի արդյունքում նախատեսվում է ստեղծել 20-ից ավելի աշխատատեղ: Օրեր առաջ էլ ֆինանսավորում ստացած 2 ծրագրի մեկնարկով շուրջ 30 աշխատատեղ կստեղծվի:

Մասնավորապես, Արագածոտնի մարզի ,Մետաղի հղկումից և մշակումից պատրաստվող իրերի արտադրության հիմնումե ներդրումային ծրագրով ակնկալվող 15,0 մլն ՀՀ դրամ գումարից սիրիահայ ներդրողին տրամադրվել է 10,0 մլն ՀՀ դրամը` ՓՄՁ ներդրումներ ՈՒՎԿ ՓԲԸ վարկավորման (,ՓՄՁ ներդրումներե Ունիվերսալ Վարկային Կազմակերպություն ՓԲԸ) հաշվին տարեկան 11% տոկոսադրույքով: Սիրիահայերի աջակցության ծրագրի շրջանակներում նախատեսվում է տրամադրել ևս 5,0 մլն դրամը` տարեկան 4% տոկոսադրույքով: Ծրագրով նախատեսվում է հիմնել մետաղի հղկումից և մշակումից պատրաստվող իրերի արտադրություն` վառարաններ, բժշկական էլեկտրական և մեխանիկական մահճակալներ, ակնաբուժական աշխատասեղան, բժշկական հետազոտման թախտ, հիվանդի սայլակ, ճաղավանդակներ և մետաղի գերճշգրիտ հղկում իրականացնող հաստոցի օգտագործմամբ արտադրվող այլ գույք: Ծրագրի արդյունքում ակնկալվում է ստեղծել 5 հիմնական աշխատատեղ:

Հաջորդ՝ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ,Որակյալ պանրի արտադրության կազմակերպում՝ կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաներե ծրագրի իրագործման դեպքում ակնկալվում է ստեղծել 16-18 նոր աշխատատեղ: Այս ծրագրով ակնկալվող 42,0 մլն ՀՀ դրամից արդեն իսկ տրամադրվել է 10,0 մլն ՀՀ դրամը ՓՄՁ ներդրումներ ՈՒՎԿ ՓԲԸ վարկավորման հաշվին` տարեկան 12% տոկոսադրույքով: Ծրագրով նախատեսվում է վերազինել գործարանը նոր սարքավորումներով և արտադրել բարձր որակական չափանիշներով պանիրներ (սեփական բրենդային արտադրանքի տեսքով):

Արդեն ֆինանսավորված Լոռու մարզի ,Ֆերմերային տնտեսության զարգացումե ծրագրով ակնկալվում է ստեղծել 5 հիմնական, իսկ Տավուշի մարզի ,Ժամականակից տեխնոլոգիաներով բազմաբերք ելակի արտադրությունե ծրագրով էլ 20 աշխատեղ:
Միաժամանակ, Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ,Շինշիլաբուծության տոհմային տնտեսությանե ծրագրի ֆինանսավորման համար արդեն իսկ կնքվել է վարկային պայմանագիր` տարեկան 12% տոկոսադրույքով վարկային միջոցների տրամադրման նպատակով: Ծրագրով նախատեսվում է ստեղծել շինշիլաբուծությամբ զբաղվող մինի ֆերմաների լայն ցանց, ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվի 30 աշխատատեղ:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն




Լրահոս